Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկական հիվանդություններ

Հեմոռագիկ վասկուլիտ (Շենլեյն-Հենոխի հիվանդություն)

Հեմոռագիկ վասկուլիտը երեխաների մոտ բավականին տարածված հիվանդություն է։ Գրականության մեջ այն նկարագրվում է տարբեր անվանումներով՝ անաֆիլաքսային ծիրանացան (պուրպուրա), կապիլյարատոքսիկոզ, վարակային-տոքսիկ ծիրանացան և այլն։ Ամենահաջողը «հեմոռագիկ վասկուլիտ» անվանումն է, քանի որ արտացոլում է հիվանդության ախտածնության երկու հիմնական պարագաները և կլինիկան՝ անոթների համակարգային բորբոքային ախտահարումը և հեմոռագիկ համախտանիշը։ Հեմոռագիկ վասկուլիտը վարակային-ալերգիկ կամ տոքսիկոալերգիկ հիվանդություն է։


Էթիոլոգիան։ Հիվանդության դրսևորմանը հաճախ նախորդում են անգինան կամ սուր շնչական վարակները։ Հիվանդությունը կարող է առաջանալ նաև մրսելուց, շիճուկի ներարկումներից, դեղորայքի ընդունումից, միջատների խայթելուց, զանազան սննդամթերքի (ձու, ելակ, ձուկ և այլն) օգտագործումից, որոնց նկատմամբ օրգանիզմը գերզգայուն է։ Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ հեմոռագիկ վասկուլիտը բազմապատճառային հիվանդություն է։

Հիվանդությունը հաճախ հանդիպում է վաղ դպրոցական տարիքում, ավելի հաճախ՝ աշնան ու գարնան ամիսներին։


Պաթոգենեզը։ Բավականին բարդ է։ Գտնում են, որ մեծ դեր է խաղում ալերգիկ գործոնը (վարակային կամ ոչ վարակային ալերգիան)։ Ալերգիկ ախտահարումը ձևաբանորեն արտահայտվում է մանր անոթների շուրջը բորբոքային փոփոխություններով՝ այտուցով և բջջանքի ինֆիլտրացիայով։ Մազանոթների էնդոթելը լինում է խիստ գերաճման վիճակում, որից անոթը, երբեմն, կարող է լրիվ խցանվել։ Միևնույն ժամանակ լինում է ադվենտիցիալ շերտի արտահայտված գերաճ և շուրջանոթային ինֆիլտրացիա։ Տեղ-տեղ դիտվում է կանգի ու թրոմբոզի պատկեր։ Մանր անոթների և մազանոթների հիպերերգիկ ախտահարման հետևանքով մաշկում, հոդերում և ներքին օրգաններում առաջանում են տրանսուդատիվ-հեմոռագիկ փոփոխություններ, որոնցով էլ պայմանավորված են հիվանդության բնորոշ կլինիկական ախտանիշները։

Այսպիսով, հիվանդության ախտածնության հիմնական օղակն անոթների թափանցելիության բարձրացումն է։ Այս պրոցեսում մեծ դէր է խաղում հիալուրոնիդազա ֆերմենտը, որն ախտահարելով անոթների միջբջջային նյութը, նպաստում է անոթներից պարապրոտեինների արտահոսքին, որոնք հետագայում պատճառ են դառնում աուտոիմուն պրոցեսների զարգացմանը։ Հեմոռագիկ վասկուլիտի պաթոգենեզում մեծ է աուտոալերգիկ մեխանիզմների դերը։ Հեղինակները գտնում են, որ այս հիվանդության դեպքում անոթների էնդոթելի նկատմամբ օրգանիզմում առաջանում են հակամարմիններ։ Այս տեսակետը հաստատվում է արյան շիճուկի մեջ «հակաանոթային» հակամարմինների հայտնաբերումով։


Կլինիկան։ Հիվանդությունը հաճախ սուր է սկսվում՝ ջերմության բարձրացումով, օրգանիզմի ընդհանուր թունավորման երևույթներով։ Հեմոռագիկ վասկուլիտի ամենահիմնական ախտանիշը մաշկահեմոռագիկ համախտանիշն է։ Հիվանդությունը հաճախ հանդիպում է վաղ դպրոցական տարիքում, սովորաբար աշնան ու գարնան ամիսներին։

Ցանը ի հայտ է գալիս հիվանդության առաջին շաբաթում և կրում է հեմոռագիկ ծիրանացանի բնույթ։ Սկզբում ծիրանացանը լինում է դեղնակարմրավուն, ապա դառնում է բալի գույնի։ Ցանը ետզարգացման շրջանում ընդունում է կապտավուն երանգ և վերանալուց հետո թեթևակի գունավորում է թողնում, որը, երբեմն, կարող է թեփոտվել։ Ցանը, որը հաճախ տեղակայվում է ստորին ծայրանդամների տարածիչ մակերեսներին համաչափ ձևով, կարող է դիտվել նաև հոդերի ու հետույքի շրջանում և, երբեմն միաձուլվելով կարող է ցանային մակերես առաջացնել, անգամ կարող է լինել նաև նեկրոզային տարրերի ձևով։ Վերջինս ավելի հաճախ հանդիպում է փոքր տարիքի երեխաների մոտ։ Լինում է նաև քթի ծայրի, մատների, սեռական անդամի նեկրոզ։
Ցանավորման շրջանը կարող է տևել 1-2 օրից մինչև մի քանի ամիս և կրել ալիքաձև բնույթ։

Հիվանդության սուր շրջանում կարող է զարգանալ նաև անգիո-նյարդային այտուց, որը մեծ մասամբ տեղակայվում է ձեռքի արտաքին մակերեսին, ոտքի թաթի վրա և սեռական օրգանների շրջանում։ Որոշ հիվանդների մոտ կոկորդի շրջանում զարգանում է կյանքին սպառնացող այտուց։

Հեմոռագիկ վասկուլիտի դեպքում հոդերը շատ հաճախ են ախտահարվում։ Հոդացավերն ի հայտ են գալիս մաշկային երևույթների հետ միասին և շուտով վերանում։ Ավելի հաճախ ախտահարվում են ծնկային, սրունք-թաթային և արմնկային հոդերը։ Բնորոշ է հոդացավերի թռչող բնույթը։

Հեմոռագիկ վասկուլիտի կլինիկական արտահայտություններից է նաև որովայնային համախտանիշը՝ որովայնի ցավ, հաճախ նոպայաձև բնույթի, որը, երբեմն, ուղեկցվում է փսխումներով։ Կղանքը արյունային է, մազութանման, հնարավոր են նաև աղիքային արյունահոսություններ, որոնք սովորաբար մեծ չափերի չեն հասնում։

Հեմոռագիկ վասկուլիտի դեպքում կարող են լինել նաև սրտանոթային համակարգի փոփոխություններ։ Սրտի տոները խլացած են, գագաթում և V կետում կարող է լսվել ոչ կայուն սիստոլային աղմուկ։ Հայտնաբերվում են նաև էլեկտրասրտագրային փոփոխություններ, որոնք կապված են սրտամկանի նյութափոխանակության խանգարման հետ։

Որոշ հիվանդների մոտ դիտվում են ուղեղաթաղանթների արյունազեղումներ։ Անոթների ախտահարման և անգիոնևրոտիկ այտուցի հետևանքով կարող են առաջանալ ցնցումներ, ուժեղ գլխացավեր, ուղեղաթաղանթային ախտահարման նշաններ, հեմիպլեգիաներ, անխոսություն, գիտակցության կորուստ և այլն։ Հիվանդության սուր շրջանում երիկամները հաճախ են ախտահարվում, որն արտահայտվում է մեզի մեջ սպիտակուցի և թարմ էրիթրոցիտների առկայությամբ։ Արյան մեջ հայտնաբերվում է թույլ արտահայտված լեյկոցիտոզ, նեյտրոֆիլյոզ, էոզինոֆիլիա։ Կարմիր արյունը առանձնապես չի տուժում, թրոմբոցիտները լինում են կամ նորմալ քանակով կամ քիչ ավելացած։

Հեմոռագիկ վասկուլիտի դեպքում անոթային նմուշները բացասական են, արյան հոսքի տևողությունը և մակարդելիությունը՝ նորմալ։

Հիվանդությունը սովորաբար տևում է 2-3 շաբաթ, բայց, երբեմն կարող է ձգձգվել նույնիսկ ամիսներ։ Ելքը մեծ մասամբ բարեհաջող է։

Հեմոռագիկ վասկուլիտի ամենածանր բարդությունը երիկամների ախտահարումն է, որը կարող է հանգեցնել երիկամային անբավարարության։ Ավելի հազվադեպ բարդություններից են աղիքների ներբունակումը (ինվագինացիա) և որովայնամզի բորբոքումը։

Շատ հազվադեպ է նաև հեմոռագիկ վասկուլիտի, այսպես կոչվող, «կայծակնային» ձևը, որը հիմնականում հանդիպում է մինչև 5 տարեկան երեխաների մոտ։ Վերջինս հաճախ զարգանում է կրած քութեշից, կարմրուկից և թոքաբորբից հետո։ «Կայծակնային» ծիրանացանը (purpura fulminans) բնորոշվում է մաշկային արյունազեղումների բուռն ու արագ տարածմամբ, մաշկային նեկրոզներով, երբեմն ծայրանդամների փտախտով (գանգրենա)։ Հիվանդության այս չարորակ ձևը սովորաբար վերջանում է մահով՝ մի քանի օրվա ընթացքում։

 

Բուժումը։ Հիվանդության սուր շրջանում անհրաժեշտ է խիստ անկողնային ռեժիմ, սնունդը պետք է լինի լիարժեք, վիտամիններով հարուստ։ Լավ արդյունք է տալիս հակահիստամինային պատրաստուկների կիրառումը: Նշանակվում են նաև վիտամիներ՝ ասկորբինաթթու, P վիտամին, վիտամինային կոմպլեքս (թիամին, ռիբոֆլավին, պիրիդոքսին): K վիտամինի նշանակումը հիմնավորված չէ։ Այն նշանակվում է միայն արյան մեջ պրոթրոմբինի պակասի դեպքում։ Ապագերզգայնացնող և ցավազրկող ազդեցություն ունի նովոկաինը։ Հիվանդության ծանր ընթացքի դեպքում ցուցված է կորտիկոստերոիդների օգտագործումը։ Հակաբիոտիկներ նշանակվում են միայն վարակային օջախների առկայության և հորմոնային պատրաստուկների կիրառման դեպքում։ Հիվանդության «կայծակնային» ձևի դեպքում արդյունավետ են հեպարինի ներերակային ներմուծումները։

 

 

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թոքաբորբը հնարավոր է կանխել երեխաների մոտ
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թոքաբորբը հնարավոր է կանխել երեխաների մոտ

Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր

Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...

Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am
Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am

Ի՞նչ գործոններ են նպաստում սրտի բնածին արատների ձևավորմանը:

Սրտի բնածին արատների ձևավորմանը նպաստում են գործոնների երեք խումբ...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից

Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...

Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am
Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...

Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...

Աղիքի ինվագինացիա. nairimed.com
Աղիքի ինվագինացիա. nairimed.com

Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com

Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...

Ուռուցքաբանություն
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը

Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...

Վիրաբուժություն
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am

Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...

Բժշկի ընդունարանում Թերապիա
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am

Պարբերական հիվանդությանը  (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի  Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...

Համակարգային հիվանդություններ
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am

Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...

Ներզատաբանություն
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ

Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...

Բժշկի ընդունարանում
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am

Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...

Ուռուցքաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ